Մագնեզիում (Magnesium) Հայաստանում Օրիգինալ Հավելումներ ArmWhey-ում: Մագնեզիումը կենսական նշանակություն ունեցող հանքանյութ է, որն մասնակցում է օրգանիզմի հարյուրավոր կենսաքիմիական գործընթացներին: Այն անհրաժեշտ է նյարդային համակարգի, մկանների, էներգետիկ փոխանակության, ոսկրային հյուսվածքի և էլեկտրոլիտային հավասարակշռության պահպանման համար:
Եթե փնտրում եք, թե որտեղից գնել մագնեզիում Հայաստանում, ArmWhey առցանց խանութն առաջարկում է բարձրորակ և օրիգինալ հավելումների լայն տեսականի՝ առաքմամբ ամբողջ հանրապետության տարածքով:
Մագնեզիումի հիմնական ձևերը․ Ո՞րն ընտրել
Հավելումների արդյունավետությունը կախված է մագնեզիումի ձևից և դրա մեջ մաքուր մագնեզիումի պարունակությունից:
- Մագնեզիումի Գլիցինատ / Բիսգլիցինատ (Քելատ) - Լավագույն ընտրությունն է նյարդային համակարգի, ստրեսի թեթևացման և քնի որակի բարելավման համար: Magnesium Glycinate -ը Ունի բարձր յուրացվելիություն և չի գրգռում ստամոքսը:
- Մագնեզիումի Ցիտրատ - Հրաշալի յուրացվող ձև: Հարմար է նրանց համար, ովքեր ունեն մագնեզիումի ընդհանուր լրացման կարիք կամ հակվածություն փորկապության:
- Մագնեզիումի Մալատ - Մագնեզիումի և խնձորաթթվի միացություն: Օգնում է էներգիայի արտադրությանը, ուստի խորհուրդ է տրվում Magnesium Malate -ը ընդունել ցերեկային ժամերին և ակտիվ մարզումների ընթացքում:
- Մագնեզիումի Տաուրատ - Մագնեզիումի և տաուրինի համադրություն: Իդեալական է սրտանոթային համակարգի աջակցման և ստրեսակայունության համար:
- Մագնեզիում L-Թրեոնատ - Հատուկ ձև՝ ուղեղի աշխատանքի, հիշողության և կոգնիտիվ ֆունկցիաների աջակցման համար:
Ինչպե՞ս ընդունել Մագնեզիումը
- Օրական դոզան - Մեծահասակների համար օրական միջին պահանջարկը կազմում է 300-400 մգ մագնեզիում (ճշգրիտ չափաբաժինը նշված է յուրաքանչյուր ապրանքի պիտակի վրա):
- Ընդունման ժամը - Գլիցինատը և բիսգլիցինատը ավելի լավ է ընդունել երեկոյան, իսկ մալատն ու ցիտրատը՝ առավոտյան կամ ցերեկը:
- Համադրելիություն -Մագնեզիումը հիանալի համադրվում է Վիտամին D3-ի և Վիտամին B6-ի հետ, ինչը մեծացնում է դրա արդյունավետությունը:
Ինչո՞ւ ընտրել ArmWhey-ը
- 100% Օրիգինալ արտադրանք: Երաշխավորված որակ աշխարհի առաջատար ապրանքանիշերից:
- Արագ առաքում․ Առաքում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
- Մասնագիտական խորհրդատվություն - Մենք կօգնենք ընտրել ճիշտ ձևն ու չափաբաժինը՝ ելնելով Ձեր նպատակներից: